|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Օգոստոսի 14-ին, ժամը 12:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքյան - Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառը կոտրվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է մոտակայքում կայանած Toyota Land Cruiser Prado մակնիշի (վարորդը՝ Ս. Ա.) և Lexus մակնիշի (վարորդը՝ Գ. Պ.) ավտոմեքենաների վրա:
Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են ծառի ճյուղերը: