կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-27 19:04
Հասարակություն

Ավտոմեքենան բախվել է ծառին, ծառը կոտրվել է և ընկել այլ մեքենայի վրա

Ավտոմեքենան բախվել է ծառին, ծառը կոտրվել է և ընկել այլ մեքենայի վրա

Մայիսի 27-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին Toyota Prado մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7 մ) և հարվածել ծառին: Բախման հետևանքով ծառը կոտրվել և ընկել է նշված ճանապարհով երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993 թ.) վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի հատված և հեռացրել ծառը BMW մակնիշի ավտոմեքենայի վրայից, իսկ Toyota Prado մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: