Վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին
Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: