|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սեպտեմբերի 3-ի երեկոյան Երեւանի Գյուրջյան 60 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ պոկվել և վայր է ընկել անվավոր կռունկի սլաքը, ինչի հետևանքով նույն շինարարությունում աշխատող` 1973 թ. ծնված Արայիկ Գասպարյանը և 1980 թ. ծնված Սամվել Եփրեմյանը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Եփրեմյանին և Ա.Գասպարյանին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ա.Գասպարյանը մահացել է ճանապարհին, իսկ Ս. Եփրեմյանը` հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: