Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը մտահոգված չէ ԱԱԾ նորանշանակ տնօրենի հայտարարություններից: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մտահոգություններ չունի:
Հիշեցնենք, որ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի խոշոր հարստացած մարդիկ:
Հարցին` նրա համար արտառոց չէ՞, որ երկրում եղել է 350 անձ, որոնց անուններով խոշոր բիզնեսներ են բացվել, ինչի մասին հայտարարել է ԱԱԾ տնօրենը, պատգամավորն արձագանքեց. «Ես ինչի՞ պիտի տեղյակ լինեմ: Ես չեմ կարա էդ հարցերին պատասխանեմ»:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ դա նորմալ չէ: «Ո՞նց կարա դա նորմալ լինի, ո՞նց կարելի ա ասել` դա նորմալ ա»,- նշեց Գևորգյանը:
Հարցին` դա նաև Ձեր թերությունը չէ՞, նա պատասխանեց. «Ոչ, ես չեմ գտնում, որ թերացել եմ»:
Ճշտող հարցին, որ խոսքն իր մասին չէ, այլ իր քաղաքական ուժի, պատգամավորը պատասխանեց. «Գնացեք ու հարցրեք նրան, ում նկատի ունեք: Ձեր հարցերին էլ չեմ պատասխանում»: