|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Նահապետ Գևորգյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ինձ համար ԱԱԾ-ի տեսանյութը շոկ էր»:
Հարցին, թե չի՞ վախենում, որ իր տանն էլ ստուգումներ կանցկացվեն, Գևորգրյանը պատասխանեց. «Իհարկե, չունեմ, ես ոչ մի վախ չունեմ»։
Դիտարկմանը, թե երկար ժամանակ մամուլը խոսել է այդ չարաշահումների մասին, մինչդեռ դրանք այդպես էլ չեն բացահայտվել, և հարցին` արդյո՞ք ինքը տեղյակ չի եղել, որ Մանվել Գրիգորյանի առանձնատանը նման իրեր են պահվում, Գևորգյանն արձագանքեց. «Ավելորդ հարցեր եք տալիս, պրովոկացիա մի' արեք»։