Փոխարժեքներ
17 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանն, իհարկե, կողմ է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում Yerkir.am-ի հետ զրույցում եւ վստահեցրեց, որ դրանից հետո մեզ «շատ-շատ լավ բաներ են սպասվում»:
«Մասնավորապես` ի՞նչ լավ բան է սպասվում, ի՞նչ ապագա է մեզ սպասվում»,- հետաքրքրվեցինք ՀՀԿ-ական պատգամավորից: «Արեք, ենթադրություններով չապրենք, համենայն դեպս, որ շատ լավ ա լինելու, էդի ես լավատես եմ: Էդ միությունը էս ազգի փրկությունն ա»,-նշեց պատգամավորը: «Բայց որտեղի՞ց գիտեք, որ լավ է լինելու, նախագա՞հն է ասել» հարցը հունից հանեց պատգամավորին, եւ նա հարցրեց, թե որտեղի՞ց մեր` լրագրողներիս մեջ այդքան չարություն: «Ոչ, ոչ… Նախագահին ես որտե՞ղ եմ տեսել: ...որտեղից գիդես, որտեղից գիդես` տատիիս տնից»,- նշեց պատգամավորը: «Դե, ՀՀԿ-ական եք, ինչպե՞ս թե` նախագահին ես որտեղ եմ տեսել»,-հակադարձեցինք ՀՀԿ-ական պատգամավորին: «Է, հանրապետական, հետո՞: Խի, նախագահը գալիս ա, մեր հետ քննարկում ա՞»,- ասաց նա եւ դժգոհեց, որ «մի հատ նարմալնի բան լրագրողները չեն գրում»:
Դիտարկմանը, թե արդյոք չի՞ կիսում այն կարծիքը, որ, Մաքսային միություն մտնելով, ըստ էության, փակվում են դռները Եվրոպայի առջեւ, պատգամավորը զայրացած պատասխանեց. «Տո ի՞նչ Եվրոպա, էդ երբ հասաք Եվրոպա… Եվրոպա, ես տենց կառույց չեմ հասկանում»: