կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 18:38
Քաղաքական

Ես աստվածավախ եմ. Նահապետ Գեւորգյան

Ես աստվածավախ եմ. Նահապետ Գեւորգյան

Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանն այսօր ներկա էր նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, ով աչքի չի ընկնում լրագրողների հետ շփմամբ: Այսօր, սակայ, ՀՀԿ-ական պատգամավորը համաձայնեց պատասխանել Yerkir.am-ի հարցերին:

 

Նա նախ նշեց, որ հրավերը եղել է Գագիկ Ծառուկյանի կողմից, ինքն էլ եկել է: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում եկեղեցին` ճարտարապետական լուծումների տեսանկյունից, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Պակաս տեղ չկա, գերգերազանց ա»:

 

Նահապետ Գեւորգյանը եկեղեցի չի կառուցել, բայց մեր թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ եկեղեցի է վերանորոգել: Եկեղեցի կառուցողները, ըստ նրա, հավատացյալ մարդիկ են, ինչու ոչ` նաեւ աստվածավախ: «Երբ որ մարդ տենց դրական ու լավ, բարի գործ ա անում, պետք ա գնահատել, ես ավելորդ բան չեմ կարող ասել: Թող Աստված մեր հարգարժան Ծառուկյանին երկար կյանք տա եւ Աստծու կողմից էլ թող, ինչ որ կատարել ա, ընդունվի»:

 

Հարցին, թե աստվածավա՞խ է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, աստվածավախ եմ, աստվածասեր, եթե աստվածասեր չլինեի մեր համայնքի եկեղեցին չէի վերանորոգի»: Նա նաեւ նշեց, որ հաճախ է աղոթում: