Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 8-ին վարչապետը, ՀՀԿ քարոզչության շրջանակներում լինելով Արմավիրում, դիտողություն էր արել մշակույթի տան վրա փակցված ՀՀԿ պաստառների առնչությամբ։ Հաջորդ օրն Արմավիրում էր «Ծառուկյան» դաշինքը, եւ լրագրողներն արձանագրել էին, որ պաստառները հանվել են, մշակույթի տան վրա մնացել էր միայն նախընտրական շտաբի ցուցանակը։ Հանվել էին եւ ՀՀԿ-ի, եւ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի պաստառները։
Սակայն պարզվում է՝ վարչապետի հրահանգը նովոների համար «ասնավանի» չէ՝ երեկ արդեն մշակույթի տան վրա իր ողջ «հմայքով» հառնել էր ՀՀԿ թեկնածուն։ Ի դեպ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն է։ Նշենք, որ Նովոն մարզի պաշտոնյաների «սիրելին» է՝ նրան է աջակցում նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում թույլտվությամբ էլ, թերեւս, մշակույթի տանն է հայտնվել ՀՀԿ շտաբը, եւ ՀՀԿ-ական թեկնածուն պաստառապատել է այս շենքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում