Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ինքը Մհեր Սեդրակյանից չի սպասում, որ նա կարող է հայհոյել լրագրողին: Նա նշեց, որ Սեդրակյանն իր ավագ ընկերն է, և ինքն անձամբ նրանից նման վերաբերմունք չի սպասում:
«Ինքն ինձանից տարիքով ավագ ընկեր է, ես չգիտեմ` էդ ոնց ա ստացվել: Մի կողմից դուք ասում եք, բայց ես իրան չեմ լսել, չգիտեմ: Երկրորդն էլ` դժվար նա տենց` ձեր ասածի պես վիրավորած, հայհոյած լինի»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ո՞ր դեպքում պատգամավորները կդադարեն լրագրողների հետ այդպես վերաբերվել, օրինակ` այն դեպքում, երբ նրանց մանդատից զրկելու հա՞րց դրվի, Գևորգյանը պատասխանեց, որ դա կլինի այն դեպքում, երբ լրագրողներն էլ իրենց կոռեկտ պահեն:
Հարցին, եթե պատգամավորներն օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում խորհրդարանում, այդ դեպքում ի՞նչ գործ ունեն ԱԺ-ում, նա պատասխանեց, որ իրենց ընտրողները միայն կարող են այդ մասին խոսել: «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ արդեն 18 տարի ձեր նման մարդիկ չէ, որ ինձ ընտրել են»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ի՞նչ օրենք եք մշակել` հանուն քաղաքացու, Գևորգյանը պատասխանեց, որ իր ընտրողներն են տեղյակ: Նա խոսեց նաև իր` հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու մասին: «Դուք ո՞նց եք ուզում, եթե որոշողը դուք եք, ուզում եք` կգամ, չեք ուզում` չեմ գա: Երբ ժամանակը կգա, կխոսենք էդ մասին, կգաք, կհարցնեք, կպատասխանենք»,- ասաց Գևորգյանը:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ որևէ մեկի տեղը հաջորդ խորհրդարանում երաշխավորված չէ, պատասխանեց, որ եթե Սերժ Սարգսյանն ասել է, ուրեմն ճիշտ է ասել: