կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-20 12:40
Հասարակություն

Կքննարկենք, որպեսզի նշվեն շարժական արագաչափերի կիրառման հիմնական ուղղությունները. նախարար

Կքննարկենք, որպեսզի նշվեն շարժական արագաչափերի կիրառման հիմնական ուղղությունները. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ շարժական արագաչափերի կիրառումը չի խախտում անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, եթե, իհարկե, որոշակի կանոններ պահպանվում են: Լրագրողների հարցերին ի պատասխան, նախարարը նշեց, որ շարժական արագաչափերը կիրառվում են բազմաթիվ երկրներում: «Կարելի է կիրառել շարժական ու ոչ շարժական արագաչափ և երկու դեպքում էլ խախտել օրենքը»,- ասաց նա:

«Մարդիկ խանութների կողքով երբ քայլում են, արդյո՞ք այնտեղ առկա տեսանկարահանող սարքերը չեն խախտում նրանց իրավունքները»,- նաև հարցրեց նախարարը:

Ի պատասխան՝ լրագրողները նշեցին, որ խանութներում և այլ վայրերում մարդիկ իրազեկված են, որ տարածքը հսկվում է տեսախցիկներով:

Նախարարի կարծիքով՝ խաչմերուկներում ևս առկա են տեսախցիկներ, որոնք նկարահանում են իրականացնում, և դա խախտում չէ: Լրագրողներն էլ նշեցին, որ, ի դարբերություն շարժական տեսանկարահանող-արագաչափ սարքերի, խաչմերուկների տեսախցիկները տեսանելի են հանրությանը, ավելին` էլեկտրոնային կայքերում առկա են, և հանրությանը հասանելի են տեսանկարահանող սարքերի տեղակայման վայրերի վերաբերյալ տվյալները:

«Իսկ եթե տեղեկացնեն, որ այսօր շարժական արագաչափը կկիրառվի, ենթադրենք, Երևանից- Սևան, Երևան-Գորիս և Երևան- Արարատ ճանապարհներին, բավարարված կլինե՞ք»,- հարցրեց նախարարն ու հավելեց. «Կքննարկենք, որպեսզի հիմնական ուղղությունները նշվեն»: