| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը մատնանշել է առողջապահության ոլորտի մի շարք խնդիրներ, մասնավորապես` կանխարգելիչ բժշկության թույլ լինելը, երբ բժիշկները ավելի շատ զբաղված են բուժելով, քան կանխարգելելով, ֆինանսների սուղ լինլեը, դեղերի գներ, պետպատվերի բաշխման խնդիրները և այլն: Հարցին, թե արդյո՞ք իր ղեկավարած համակարգում կա կոռուպցիա, նախարարը նշեց, որ ինքը լինելով համակարգի ներսում աշխատած մարդ, իհարկե գիտի, որտեղ ինչ խնդիրներ կան` կոռուպցիայի հետ կապված:
Կոռուպցիոն ռիսկեր կան սկսած ֆինանսական միջոցների բաշխումից, որի մեջ մտնում են պետպատվերը, պետական գնումները, տարբեր պաշտոններում տարբեր մարդկանց նշանակելը, արհեստական մրցույթները, ծանոթ-բարեկամ աշխատանքի դասավորելը և այլն:
«Իմ ուժերի ներածին չափով կասեցնելու եմ նման բաները: Եթե տեսնեմ, որ չի ստացվում, այդտեղ արդեն գործի կանցնեն իրավապահ մարմինները: Պաշտոնապես կարող եմ հայտարարել. ես չեմ վարանելու դիմել իրավապահ մարմիններին»,- ասաց նա: