կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 19:19
Քաղաքական

Լանչի համար 4000 դրամ. գառ պիտի մատուցեի՞ն թե՞ սև խավիար. Սփյուռքի նախարարը կոռուպցիա է տեսնում

Լանչի համար 4000 դրամ. գառ պիտի մատուցեի՞ն թե՞ սև խավիար. Սփյուռքի նախարարը կոռուպցիա է տեսնում

Այսօր սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ սփյուռքի նախարարությունը ժամանակավորապես դադարեցնում է մասշտաբային մի քանի ծրագրեր, այդ թվում` «Արի տուն» ծրագիրը:

«Չենք բացառում, որ պետբյուջեով հաստատված ծրագրում կարող են լինել կոռուպցիոն ռիկսեր: Քանի որ պատասխանատու ենք հարկատուների առաջ, պարտավոր ենք լինել հաշվետու, բաց ու թափանցիկ: Վերահսկիչ պալատի նախագահ Դավիթ Սանասարյանի հանձնարարականով աուդիտ կիրականացվի, որի արդյունքում էլ պարզ կդառնա այդ ծրագրերի հետագա ընթացքը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ բազմաթիվ մտահոգություններ կան տենդերների հետ կապված, քանի որ տարիներ շարունակ տենդերներ շահել են նույն կազմակերպությունները, որոնք կապված են եղել այս կամ այն պաշտոնյայի անվան հետ:

««Արի տուն» ծրագրում ամեն երեխայի երկու անգամյա սննդի համար նախատեսված է եղել  8 հազար դրամ, այսինքն ՍՊԸ-ն  սահմանել է առավելագույն թիվը երկու անգամյա սննդի համար:Հարց է առաջանում` լանչի համար 4000 դրա՞մ, գառ պիտի մատուցեի՞ն, սև խավիա՞ր»,- ասաց նախարարը: