կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-23 12:38
Քաղաքական

Տղամարդի՛կ, իրար տեսնելիս մի՛ համբուրվեք. պատգամավորի ուշագրավ հայտարարությունը՝ ԱԺ-ում

Տղամարդի՛կ, իրար տեսնելիս մի՛ համբուրվեք. պատգամավորի ուշագրավ հայտարարությունը՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ քառօրյա նիստում շարունակվում է ՄԻՊ ընտրության հարցի քննարկումը: Պատգամավորները ելույթներ են ունենում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նախքան ելույթը սկսելը, անդրադարձավ մի նուրբ հարցի` հայ տղամարդիկ միմյանց բարևելիս համբուրվում են:

«Հարգելի՛ պատգամավորներ, շատ տգեղ է, երբ ամեն օր առավոտյան տղամարդիկ իրար տեսնելիս համբուրվում են: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ: Նույն բանը ուսանողներն են անում ինստիտուտներում, տգեղ է: Դուք էդ մշակույթը տարածում եք, մի՛ արեք, տգեղ բան է»,- ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Կարևորը, որ այդ համբույրը Հուդայի համբույր չլինի, մնացածը նորմալ է»:

«Իսկ կլինի՞, որ ինձ անընդմեջ չարձագանքեք»,- նեղվեց Արամ Մանուկյանը:

«Չէ, չի լինի, ո՞նց կլինի, չարձագանքեմ, եթե Դուք խոսում եք համբույրների մասին»,- ասաց Շարմազանովը:

Արամ Մանուկյանն էլ շարունակեց. «Ես խոսում եմ երևույթի մասին, էդ տգեղ երևույթը Վրաստանից եկավ, երբ տղամարդիկ սկսեցին իրար պաչել: Սիրուն չի, տգեղ է, էրեխեքն են տեսնում»: