Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մեր ֆիլմը մի քիչ տարբեր է այնքանով, որ այն պատմություն չէ կոնկրետ մի բանի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էմիլի Մկրտչյանը, ում «Հատանցում» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
Մկրտչյանը նշեց, որ վավերագրական ֆիլմը նկարահանել են մեկ տարվա ընթացքում` 2014-ին: «Ֆիլմը Հայաստանն է` մեր աչքերով: 4-5 ամիս ճամփորդելով տարբեր վայրերում` զրուցել ենք մարդկանց հետ, նկարել այն ամենն, ինչ գեղեցիկ էր թվում, և վերջում այդ ամենը միացնելով իրար` ստացանք ֆիլմ»,-ասաց Մկրտչյանը` հավելելով, որ ֆիլմը մեծ փորձ էր իրենց համար` բացահայտելու Հայաստանը, քանի որ ռեժիսորը բնակվում է ԱՄՆ-ում: Նրա ներկայացմամբ` ֆիլմի միջոցով արտասահմանցուն ուզում էր ցույց տալ, թե ինչքան գեղեցիկ բան կա Հայաստանում, որը չես տեսնի մեկ այլ տեղ.«Երբ մեկը նոր վայրում է հայտնվում` զարմանք է ապրում, ուզում էինք այդ զարմանքը ցույց տալ»: