կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 15:13
Տնտեսական

«Յունիբանկ»-ն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր

«Յունիբանկ»-ն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր

Հաճախորդների սպասումներին ընդառաջ գնալով` Յունիբանկը ներկայացնում է «U-Cash» նոր սպառողական վարկը, որը տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկի գումարը կազմում է 150 000-500 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ձեռքբերման գործընթացը:

 

Մինչև 150 000 դրամ գումարով վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձինք` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

 

Եթե վարկի գումարը կազմում է 300 000-500 000 դրամ, ապա անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

 

«Շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդներն այժմ նախընտրում են առավելագունս արագ և պարզ վարկավորում: Մենք մշակեցինք U-Cash կանխիկ դրամով վարկը, որի վերաբերյալ բանկի որոշումը, ինչպես և մեր այլ սպառողական վարկերի դեպքում, ներկայացվում է հաճախորդին մեկ րոպեում:

 

Նույն կերպ արագ իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: