|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում «ընտրակաշառքի» նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների: Այս մասին գրում է Pastinfo-ն:
«Նշենք, որ նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը:
Բացի այդ, մեկ այլ ահազանգի համաձայն էլ` Գյումրու ընտրատեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածուի թաղամաս, կեսօրի մոտակայքում առանձնահատուկ նկատելի էր տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ»,- գրել է լրատվամիջոցը:
Աղբյուրը՝ Pastinfo