|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ben Line Agencies Japan նավային ընկերության երեք աշխատակցի, որոնք կասկածվում են Իրանի միջուկային ծրագրի համար անօրինական դրամական փոխանցումներ կատարելու մեջ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Խոսքը իրանական պետական ընկերության սինգապուրյան դուստր-ձեռնարկության մասին է: 2011 թվականի նոյեմբերին եւ 2012 թվականի փետրվարին կասկածյալները այդ ձեռնարկության հաշվին 14 մլն իեն (մոտ 158 հազար դոլար) են փոխանցել` դրա համար չստանալով ճապոնական իշխանությունների թույլտվությունը: Այդ քայլը խախտում է Ճապոնիայի կողմից Իրանի նկատամամբ սահմանված պատժամիջոցները, այդ թվում` IRISL-ի ակտիվների սառեցումը:
Ben Line Agencies Japan-ի ներկայացուցիչն ասել է, որ չի կարող մեկնաբանել իրադրությունը: