Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը չի ստացվում. կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա համարում է, որ երկխոսության ձգձգումը օգուտ է ՀԱԿ-ին: «Խնդիրն այն է, թե որքանով ՀԱԿ-ը կկարողանա իր կողմը հավաքագրել ընդդիմադիր դաշտը, որովհետև ՀՅԴ-ն դեռ լռում է, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն բավականին զուսպ են այս երկխոսության մեջ»,- նշեց Ադիբեկյանը` հավելելով, որ երկխոսության կողմերը կմնան իրենց սահմաններում, և ամեն ինչ կլուծվի ԱԺ ընտրություններում:
Ամեն դեպքում՝ նա կարծում է, որ սեպտեմբերին հանրահավաքները նոր թափ կստանան:
Արտահերթ ընտրությունների հնարավորությունը բացառելով՝ Ադիբեկյանը թեժ պայքար չկանխատեսեց, սակայն նշեց, որ կլինեն տեսակետների և կարգախոսների «ապտակային փոխանցումներ»:
Նրա խոսքով` արդեն երևում է ապագա խորհրդարանի կազմը, սակայն դեռևս մնում է «Ժառանգության» խնդիրը` արդյո՞ք նա կկարողանա հաղթահարել 5 տոկոսանոց շեմը:
Ա. Ադիբեկյանը, նշեց, որ առաջին հնգյակը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ և ևս մեկ կուսակցություն, որը դեռևս հայտնի չէ, ունեն ամենամեծ շանսերը` հայտնվելու ապագա ԱԺ-ում: