|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանի՝ մինչեւ 16 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի 2016թ. B դիվիզիոնի առաջնությանը: Վերջին անգամ հայ պատանիները Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնությունում հանդես են եկել 2011 թվականին:
Եվրոպայի՝ մինչեւ 16 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը կայանալու է 2016 թվականի օգոստոսի 12-ից 20-ը: Մրցավայրի անունը եւ մասնակից երկրների վերջնական ցուցակը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարին: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
B դիվիզիոնի 2015թ. առաջնությանը մասնակցել է 24 հավաքական, հաղթող է ճանաչվել Էստոնիան: