Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Գաբրիել Սարգսյանը (2664) սեւերով ոչ ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։
Վերջինն ավարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանի (2622) եւ Ռաուֆ Մամեդովի (2673) պարտիան։ Սեւերով մրցեց հայ գրոսմայստերը եւս վաստակեց կես միավոր։
Երկու թիմն էլ ունեն 9 միավոր եւ առաջատարների թվում են։