Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունը:
Համաշխարհային օլիմպիադայի և աշխարհի գործող չեմպիոն, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ զրկվելով մեդալից:
Եվրոպայի առաջնության վերջին՝ 9-րդ տուրում մեր տղաները ոչ ոքի խաղացին Ադրբեջանի հավաքականի հետ՝ 2:2: Այդ արդյունքն էլ գործնականում զրկեց նրանց մեդալից: Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց 13 միավորով:
Նույնքան միավոր ունեն նաև 2-3-րդ տեղերը բաժանող Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականները, որոնք Հայաստանից առաջ անցան լրացուցիչ ցուցանիշներով: Ֆրանսիան երկրորդն է, Ռուսաստանը՝ երրորդը:
Հայաստանի հավաքականի կազմը՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան և Տիգրան Պետրոսյան:
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը 5-րդն է:
Հիշեցնենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 8-ին:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույն կազմով կմասնակցի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 6-ը Անթալիայում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը:
Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Թուրքիայի, Գերմանիայի, Չինաստան, Եգիպտոսի եւ Ադրբեջանի հավաքականները:
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է: