Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երկրում փոփոխություններ են եղել, դրական լիցք կա. Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Այս միասնությունը, ժողովրդի այս կազմակերպվածությունը շատ լավ նախադրյալներ է ստեղծում բոլոր ոլորտներում առաջընթացի համար, դա վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը»,- հայտարարեց նա:
Հարցին` պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել, Քոչարյանը պատասխանեց. «Ես ծառայող եմ ու բնական է, ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է»:
Նրա կարծիքով` այսուհետ Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու բոլորը, քան նախկինում:
Հարցին` ի՞նչն է փոխվել, Քոչարյանն արձագանքեց. «Փաշինյանի ելույթում կային փոփոխություններ: Արտաքին քաղաքականությունում հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարևոր է` «ավելի արժանապատիվ»: Դա ես արձանագրում եմ: Ընդհանուր առմամբ, պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը, բայց կա մի գիծ, որ ավելի արժանապատիվ է: Կա մի գիծ, որին ավելի հետամուտ պետք է լինել, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի և' հավասարություն, և' մեր շահերի առաջ մղում` թե' երկկողմանի, թե' բազմակողմանի հարաբերություններում»: