|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը հետաքրքրվել է` ինչպե՞ս է նա վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վիեննայում կայացած հանդիպումից հետո համատեղ հումանիտար նախագծերի իրականացման մասին հայտարարությանը: Ըստ լրագրողի ` այդ հանդիպումից հետո Արցախը երկու առաջարկ արեց, որոնից մեկը վերաբերում էր Արցախի օդային տարածքը միջազգային ավիաուղիների համար բացելուն, երկրորդը` երկու կողմից Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործմանը:
«Ինչպե՞ս կգնահատեք այդ առաջարկությունները, որքանո՞վ դրանք կարող են կողմերին մոտեցնել հակամարտության լուծմանը»,-հարցրել է լրագրողը:
«Կարծում եմ, որ առաջին հերթին նման և այլ նախաձեռնությունները պետք է գնահատեն հակարմարտության կարգավորման մեջ ներգրավված կողմերը: Այնուհետև` եթե այլ երկրների կամ համանախագահների մասնակցության կարիք լինի, այդ հարցը կարող է դիտարկվել: Լավ հնարավորություն կլինի այդ և այլ հարցերի քննարկման համար նաև Մոսկվայում սպասվելիք հանդիպումը»,- պատասխանել է Զախարովան` հավելելով, որ Մոսկվայում նախատեսվում են նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպումներ: