|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Իրանի հասցեին Օմանի ծոցում իրավիճակի առնչությամբ անհիմն մեղադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք սովորել ենք լինել զսպված մեր գնահատականներում: Կոչ ենք անում սթափ գնահատել իրավիճակն ու սպասել, երբ ինչ-որ համոզիչ տվյալներ կհրապարակվեն: Հենվել այն բանի վրա, թե դրանք ինչ-որ գաղտնի տվյալներ են, այս դեպքում աբսուրդային է»,-ասել է Պեսկովը:
Front Altair եւ Kokuka Courageous նավթային լցանավերը ենթարկվել էին հարձակման Իրանի ափերի մոտ հունիսի 13-ին: Նավերի վրա որոտացել էին պայթյուններ, այնուհետեւ բռնկվել էր հրդեհ: Անձնակազմի բոլոր 44 անդամներին տարհանել են իրանցի փրկարարները, տուժողներ չկան: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան մեղադրել են հարձակումների մեջ Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: