Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 5-6-ին, երբ արդեն սուրբ Հարության տոնին ընդառաջ շատերը հայացքն ուղղեն Երուսաղեմ՝ սուրբ Հարության տաճարին չեն էլ նկատի, որ Արցախի դավաճանվածությունից հետո համաշխարհային հոգեւոր-քաղաքական կյանքում հայ ժողովրդի մեծագույն ուժականության՝ սուրբ երկրում Հայ առաքելական եկեղեցու տիրական ներկայության վտանգավծության պայմաններում Հայաստանը երկրորդ դավաճանությունն արեց։
Այս օրերին երուսաղեմահայության, Երուսաղեմի Հայոց պատրիարքության գույքի, ունեցվածքի, իրավունքի ու ներկայության դեմ իսրայելցի ծայրահեղականների արշավանքները, հարձակումները, հրեական պետության կրավորական կեցվածքը որեւէ կերպ Հայաստանի արտաքին գործերի նախարարության համար անհանգստության առիթ չդարձավ, ու պաշտոնական Երեւանից քառ լռություն. որեւէ դատապարտում, դիվանագիտական քայլ, արձագանք չեղավ։ Նույն Ֆրանսիան իր դիվանագետի շուրթերով էր արտահայտում անհանգստույթունը, իսկ մեր դիվանագիտական կորպուսում կամակոր երեխային հատուկ ճղճիմ ներքաղաքական խաղերն էին միայն, երբ ՔՊ քիմքին հաճո լինելու համար Իրաքի պես կարեւոր երկրում միայն 2023-ի սեպտեմբերի 4-ին դեսպան նշանակված Միսակ Բալասանյանին դեկտեմբերի 29-ին արդեն ետ կանչեցին։
Երուսաղեմում հայության դարավոր ներկայությունը հայկականության ներուժն է, մեր եզակի վճռական համաշխարհային դերակատարումը, հատկապես տարածաշրջանային նման պրկված պայմաններում։ Համաշխարհային հարթակներում Հայաստանի Հանրապետության հետ հաշվի էին նստում Արցախի գործոնով, Երուսաղեմում հայության ներկայությամբ։ Հայաստանի իշխանությունների կողմից Արցախը դավաճանված է, երուսաղեմահայությունը, սաղիմահայությունը դավաճանված է, Մայր Աթոռը թշնամական հարձակման թիրախում է Հայրենիքում։
Հ.Գ. Այսօր ցավալի լուր ստացվեց, որ 90 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության անդամ, Պոլսո Հայոց պատրիարքության երեցագույն սպասավոր Արիս արք. Շիրվանյանը: Բնականաբար Սջյոջռքի Չհանձնակատարի գրասենյակից ցավակցական ոչ մի խոսք չենք լսի:
Գեղամ Մանուկյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր