Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երեկ քննարկվեց նաև ԱԺ-ում, այն էլ` կիսադատարկ դահլիճում. ներկա էր 15 պատգամավոր:
Մինչ այդ տնտեսագետները շարունակում են քննադատել այս նախաձեռնությունը: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իր հաշվարկներով` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը՝ տարեկան առնվազն 60 մլրդ դրամ, 45 տարով դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար վճարվող գումարների մասին է, որը գնում է ոչ թե բյուջե, այլ կենսաթոշակային հիմնադրամներին:
Ըստ Բագրատյանի` եթե բյուջեից այդ նպատակով 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»,- ասաց Բագրատյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: