|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախքան ֆրակցիայի անունից ելույթ ունենալն անդրադարձավ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին:
Հիշեցնենք՝ վերջինս հայտարարել էր, որ չի մասնակցելու վարչապետի ընտրությանը:
«Որոշակի թյուրիմացություններից խուսափելու համար, ես ստիպված եմ անդրադառնալ Աղվան Վարդանյանի հայտարարությանը, որն իր իսկ խմբակցության համար անակնկալ էր:
Մենք իհարկե հարգում ենք պատգամավորի սահմանադրական իրավունքը, որ նա կարող է քվեարկել իր խղճով և համոզմունքով, բայց սա Դաշնակցություն է և ունի իր ավանդույթները, նրա կատարած արարքն այդ ավանույթներին դեմ էր, և մենք անպայման այդ պահվածքին համապատասխան գնահատական կտանք, իսկ ՀՅԴ-ի դիրքորոշումը նույնն է և անփոփոխ: Մենք որոշել ենք և այսօր քվեարկելու ենք հօգուտ Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Ռուստամյանը::