կարևոր
3337 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 20:26
Քաղաքական

Հերթական քաղաքական բռնաճնշման փորձն է, թիրախավորման կենտրոնում նորից Դաշնակցությունն է․ Թադևոս Ավետիսյան

Քանի տունն էին նորից այցելել խուզարկության։ Որևէ բան չգտնելով՝ շարունակում են իրենց ընթացքը։ Հերթական քաղաքական բռնաճնշման փորձն է, թիրախավորման կենտրոնում  նորից Դաշնակցությունն է և իրական նպատակը՝ ճնշել վրա հասնող պայքարը, թուլացնել մեր դիմադրողականությունը, որովհետև այս իշխանությունները ոչ թե ապիկար են, այլ՝ նախևառաջ իրենք ազգադավ են, որովհետև շարժվում են աթոռը պահելու շահով և որևէ ձևով չեն առաջնորդվում ազգային շահով։ Այս մասին Արտաշատում դատարանի դիմաց ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Փաստացի դա տեսնում ենք այս իրավիճակում, երբ ամեն օր շարունակվում է մեր ազգի, մեր պետության սպառնալիքները։ Էլ չասեմ Արցախի վիճակը, որ արդեն մեկ ամսից ավել  շրջափակման մեջ է, այս իշխանությունները ձեռքերը լվանալով այդ հիմնական օրակարգից՝ հարձակման թիրախ են դարձնում ապագա դիմադրությունը, և փորձում են դրանով շեղել հայ ժողովրդի ուշադրությունը»,- ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ սա շինծու քաղաքական գործ է․ «Պտկերացրեք, որ Ձեր օգնությամբ, այն օբյեկտիվ լուսաբանմամբ, հիմա մենք տեղյակ կլինեինք, թե ինչի մասին են խոսում, և ողջ հանրությունը ուղիղ եթերով կտեսներ այս կարված և փնթի ներկայացվող բռնաճնշման հերթական օրինակը, և բոլորի համար պարզ կլիներ, այդ իսկ պատճառով փակ են պահել, որ կարողանան ինչ-որ կերպ ապահովվել այդ փաստաթղթային ֆորմալ մասը։ Մեծ հույս չկա, որ արդարադատությունը հաղթանակ կտանի, բայց սպասենք, տեսնենք, հույսի ինչ-որ նշույլներ կան։ Բայց ակնհայտ երևում է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, շինծու քրեական գործընթաց են սկսել, ինչպես ասում էր Նիկմոլ Փաշինյանը՝ «ո՞ր դատավորը կարող է իր ասածը չանել»։ Հիմա մենք այդ վիճակում ենք, բռնազավթված է դատական իշխանությունը և մենք պետք է մեր իրավունքների պաշտպանության համար փորձենք կոնսոլիդացնենք մեր հանրությանը, որովհետև սա ընդհամենը երևացող շոուն է, մենք ունենք շատ ավելի բարդ խնդիրներ»,- ասաց նա։