|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ քաղաքական խմբակցությունների քննարկման մասին, նշեց, որ որոշում է կայացվել հետաձգել այդ թեմայով արտահերթ նիստը, որպեսզի հարցը քննարկեն հաջորդ քառօրյայի ժամանակ` նպատակ ունենալով միասնական քննարկմամբ առավել մեծ արդյունքի հասնել:
«Բնականաբար, պետք է հաշվի առնվեն այն պահանջները, որոնք ներկայացնում են ձեռնարկատերերը, և գտնենք բոլորի համար ընդունելի տարբերակ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Դաշնակցությունն ունի իր առաջարկությունը, կարևոր կետերից մեկն այն է, որ մտցվի պրոգրեսիվ հարկման սկզբունքը, որը կխրախուսի մարդկանց աշխատել թե' օրենքի դաշտում, թե' մեծացնել ձեռնարկատերերի գործունեության ծավալը, ոչ թե ՓՄՁ-ները փորձեն թաքցնել իրենց առևտրի ծավալները կամ տուգանվել:
«Մեր առաջարկն ավելի հայեցակարգային է, որը եթե ընդունեն, ապա բոլոր հարցերի լուծումները կգտնվեն»,- ասաց պատգամավորը: