կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 13:13
Քաղաքական

Պատրաստ ենք աշխատել ժամանակավոր վարչապետի և Հայաստանի կառավարության հետ. ԱՄՆ դեսպան

Պատրաստ ենք աշխատել ժամանակավոր վարչապետի և Հայաստանի կառավարության հետ. ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ԱՄՆ-ի անունից գովեստով է արտահայտվում Հայաստանի ժողովրդի մասին` վերջին շաբաթվա ընթացքում խաղաղ ու արժանապատիվ կերպով իրենց բողոքի ակցիան իրականացնելու համար:  Լրագրողների հետ զրույցում նա գովեստով խոսեց նաև ոստիկանության, անվտանգությունն ապահովող ուժերի մասին, որոնք այս իրադարձությունների ժամանակ ցուցաբերեցին զսպվածություն և արհեստավարժություն:

«Եղել են նաև բռնության դեպքեր ցուցարարների և լրագրողների հանդեպ, և այս դեպքերի մեղավորներին պետք է պատժել: Ուզում եմ գովեստով արտահայտվել ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ով լսեց հայ ժողովրդին և հրաժարականի որոշում կայացրեց: Պատրաստ ենք աշխատել ժամանակավոր կառավարության, վարչապետի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում և պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի կառավարության հետ»,- ասաց դեսպանը:

Նա նշեց նաև, որ կարևոր է, որ հիմա Հայաստանում ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի և որոշի հետագա անելիքները: