|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին բուլղարական խորհրդարանի մուտքի մոտ դիմավորել են բողոքի ակցիայով: Հակաթուրքական և ազգայնական հայացքներով հայտնի ATAKA կուսակցության առաջնորդ Վոլան Սիդերովը եւ 5 այլ պատգամավորներ պարզել են հակաթուրքական կարգախոսներով պաստառներ և Գյուլից պահանջել, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունների համար ներողություն խնդրի Բուլղարիայից և վճարի 10 միլիարդ դոլարի փոխհատուցում. տեղեկացնում է CNNTurk-ը:
Ոստիկանները միջամտել են և խոչընդոտել պատգամավորների ակցիայի շարունակությանը խորհրդարանի շենքում, իսկ խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևայի հրահանգով նրանց արգելել են մասնակցել Գյուլի հետ հանդիպմանը։
Ի դեպ, ATAKA-ն Բուլղարիայի խորհրդարանում պարբերաբար բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։