կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-20 14:22
Աշխարհ

Թրամփը և Պուտինը չեն խոսել մարմնավաճառների մասին. Պեսկով

Թրամփը և Պուտինը չեն խոսել մարմնավաճառների մասին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար  Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի հուշագրերում տեղ գտած այն հայտարարությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկեր Դոնալդ Թրամփին ասել է, որ «աշխարհի ամենագեղեցիկ մարմնավաճառները Ռուսաստանում են». հայտնում է РИА Новости-ն:

«Ոչ: Եթե այդ գրքում այդպես է գրված, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Նախագահ Պուտինը չէր կարող նման բան ասել և չի ասել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ մինչև Թրամփի` նախագահ դառնալը, նրանք չեն շփվել»,- ասել է Պեսկովը: