|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մարմնավաճառ տրանսվեստիտները մեր երկրում իրենց այնքան «լավ» են զգում, որ արդեն Հանրապետության հրապարակի հենց մեջտեղում են հավաքվում: Այս մասին նշեց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք ունեն լուսանկարներ, որոնք այսօր կհրապարակեն, թե ինչպես է մարմնավաճառը հանրապետության հրապարակի հենց կենտրոնում պարում: «Գռեհիկ արտաքինով, մի թիզ յուբկայով մարմնավաճառը հրապարակի կենտրոնում պարում է, ու ոչ ոք չի՞ նկատում նրան: Ոստիկանները նրան չեն տեսել, փաստորեն»,- ասաց Աղաջանյանը:
Ի դեպ, նա նշեց, որ ինչ իրենք սկսել են Կիրովի անվան զբոսայգուց վտարել մարմնավաճառներին, վերջիններս փորձում են կա'մ Հանրապետության հրապարակում, կա'մ Մանկական երկաթուղում «կանգնել»:
