|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր է շարունակ ինչ-որ քաղաքական գործիչների մանկլավիկներ զանգում-սպառնում են, որ ես Կիրովի մանկական զբոսայգում ակցիաներ կազմակերպելուն վերջ տամ:
Երկրագնդի վրա ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, երկրորդը՝ ոչ ոք չի կարող ինձ ո՛չ փողով առնել, ո՛չ ինչ-որ բան պատվիրել: Դրանք բոլորը պատվիրված են մի երկու քաղաքական գործչի կողմից: Այդ աղբերը ապականում են մեր ազգը: Այժմ այս մարմնավաճառություն քարոզող քաղաքական գործիչները վախի մթնոլորտը ցանկանում են մտցնել մարդկանց տան պատերից ներս, խոհանոցներ ու հյուրասենյակներ… անգամ ննջասենյակներ:
Կենդանի «ժուչոկների» մեխանիզմ են ուզում գործարկել: Սա ամենակործանիչն է մեր համար` հաշվի առնելով հայի համակերպվող լինելը: «Մենք» երիտասարդական շարժումը անելու է ամեն հնարավորինս օրինական դաշտում, որպեսզի Կիրովի մանկական զբոսայգուց մարմնավաճառները վտարվեն: Ոչինչ և ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և մեր շարժումը»: