կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 17:32
Հասարակություն

Մարմնավաճառների ″ընգերական″ խորհուրդը` երիտասարդներին

Մարմնավաճառների ″ընգերական″ խորհուրդը` երիտասարդներին

Կիրովի անվան մանկական զբոսայգու համասեռամոլ մարմնավաճառները սպառնալիքներից անցել են խորհուրդներ տալուն:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Մենք» երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Սեւան Աղաջանյանը նշեց, որ վերջերս նրանցից մեկն ասել է, թե` «ընգերական խորհուրդ ենք տալիս` մի կողմ քաշվեք էս ամենից»:

 

Աղաջանյանի հավաստմամբ` իրենց` մարմնավաճառներին «հանգիստ թողնելու» պահանջով այնպիսի դեմքեր են զանգում, որ զարմանալ կարելի է: Ըստ նրա` այժմ մարմնավաճառները կարծես էլ չեն կանգնում զբոսայգում` ցրտի պատճառով: Փոխարենը, Աղաջանյանի տեղեկացմամբ, նրանք սկսել են սոցիալական կայքերում ակտիվանալ:

 

«Այն նկարները, որոնք տարածում են նրանք սոցիալական կայքերում, այլասերվածություն են տարածում: Մենք հորդորել ենք նրանց ջնջել դրանք, եւ նրանք, այո, ինչ-որ ժամանակ առաջ ջնջել էին նկարները, սակայն հիմա նորից սկսել են թարմացնել իրենց ալբոմները: Սոցիալական կայքերի միջոցով են այժմ այցելուներ հավաքում»,- ասաց Աղաջանյանը:

 

Մարմնավաճառները հիմա էլ, ըստ նրա, «Ֆեյսբուքով» են սկսել պայքարել իրենց դեմ, պայքարողների մեջ ֆեյսբուքյան հայտնի ակտիվիստներ կան, որոնք միասեռական են: