«Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևը պետությունը կործանելու ամենակարճ ճանապարհն է. Վազգեն Մանուկյանը` Քոչարյանի կալանավորման մասին
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին:
«Եթե մեր պետությունը որոշել է առաջնորդվել «Նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով, և մեր ժողովուրդը համաձայն է դրան, ապա դա ամենակարճ ճանապարհն է պետությունը դարձնելու անիրավական և կործանելու այն: Որոշողը դուք եք, սիրելի՛ ժողովուրդ»,- ասված է Մանուկյանի հայտարարության մեջ: