կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-09 12:45
Քաղաքական

Ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի. Սամվել Ալեքսանյան

Ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի. Սամվել Ալեքսանյան

«Հենց ընենց ընկերս ա բերել` իրա կողմից, մնացածն էլ հայ երգիչներ են եղել, հենա` հոպարս էլ ներկա էր»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին՝ ճի՞շտ է, որ նրա աղջկա հարսանիքին ներկա է եղել նաև երգիչ Ջասթին Թիմբերլեյքը: Ալեքսանյանին ուղեկցում էր պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որին էլ Ալեքսանյանն անվանեց «հոպար»:

Ի դեպ, հենց Ազիզյանը հուշեց Ալեքսանյանին, որ դրսից բերված երգիչը Ալեքսանդր Սերովն էր, ոչ թե Ջաստին Թիմբերլեյքը:

Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են մամուլի հրապարակումները, թե ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը, ով նրա քրոջ ամուսինն է, օգնել է, որ այդքան շատ ձայն հավաքի իր ընտրատարածքում: «Ճիշտ ա ասում, ինքն ա օգնել, ամեն ինչով օգնել ա: Ես մի քիչ խաթր ունեմ, բայց Կորյունն ավելի շատ ունի»,- պատասխանեց նա:

Հարցին՝ շաքարի գործարանում ի՞նչ միջադեպ էր եղել, Ալեքսանյանը պատասխանեց. «Դե հիմա, ցավդ տանեմ, եղել ա, ի՞նչ անեմ ես»:

«Ձեր շրջապատում օրենքով գողեր կա՞ն» հարցին էլ ծիծաղելով պատասխանեց. «Չկան»:

Ալեքսանյանը վստահեցրեց նաև, որ չունի մեկ միլիոն դոլար՝ արտերկրից երգիչ բերելու համար: «Կամ էլ` մամուլը էդ ձեր ասածի պես գրել ա, որ մի միլիոն փող եմ տվել, երգիչ եմ բերել, ճի՞շտ ա, թե՞ չէ: Ախր էդ մի միլիոն դոլարը, որ ես երգչի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի` երեխեքը կդնեին: Իմ համար էտի եքա փող ա, մի հատ լավ տրիկոտաժի` մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»: