Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. Մ., 1978 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ս.-ն (1968 թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան: