|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բյուրականում տուն չի կառուցում և մտադրություն էլ չունի». yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
«Տուն կառուցելը, ծառ տնկելը, որդի ունենալը յուրաքանչյուր հայ տղամարդու սուրբ գործն է: Ես կնոջս և երեխաներիս հետ բնակվում եմ Երևանում գտնվող իմ բնակարանում և նոր տան կարիք դեռևս չունեմ»,- նշեց նա:
Անդրադառնալով «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա հոդվածին` Հովհաննես Սահակյանն ասաց, որ իր բռնած ուղուց անշեղ է լինելու և, պատգամավոր լինելու տարիներից սկսած, մշտապես առիթ է ունեցել նշելու, որ կողմ է կոռուպցիայի դեմ պայքարին:
«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա ազնիվ, սրտացավ ու հետևողական աշխատանքը: Ես դա իրականացնում եմ ՍԱՊԾ-ի աշխատակազմի միջոցով, ովքեր այդ սկզբունքները կիսում են ինձ հետ: Ստանձնելով պաշտոնը՝ առաջին իսկ օրվանից այցելել եմ ծառայության 51 տարածքային բաժիններ, որոնք ունեն 600-ից ավելի աշխատակիցներ, հանդիպել եմ ՏԲ պետերի և բոլոր աշխատակիցների հետ, ներկայացրել բարձրագույն իշխանության և իմ աշխատանքային սկզբունքներն ու պահանջները,- ասաց Հովհաննես Սահակյանը: