| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին փակագծեր բացել չի ցանկանում, թե առաջիկայում իրեն որտեղ կտեսնենք, ինչ պաշտոն կզբաղեցնի: «Եթե որևէ բան լինի, դրա մասին կիմանաք, կհայտարարվի»,- ասաց նա, ապա հավելեց. «Ինչ վերաբերում է Լոռու մարզպետի, այլ պաշտոնների մասին խոսակցություններին, այս ընթացքում բազմաթիվ պաշտոնների ինձ նշանակեցին-հանեցին, դրանք մամուլի ստեղծագործություններն են, և մամուլն է, որ, իր պատկերացմամբ, նման պաշտոնների է ինձ նշանակում, կամ ենթադրում են, որ կարող եմ նշանակվել»:
Սահակյանի խոսքով`ամեն ինչ նորմալ է և իր բնականոն հունով է գնում: «Իմ ուժերը, իմ փորձը անպայման մեր կուսակցությունը, մեր կուսակցության ղեկավարը կօգտագործեն համապատասխան տեղում»,- ասաց նա:
Սահակյանից հետաքրքվեցինք` արդյո՞ք նա այնպիսի պաշտոնի կնշանակվի, որ անակնկալի կգանք: Նա արձագանքեց. «Պաշտոնի նշանակվելով` զբաղվածության խնդիր չէ, որ պետք է լուծեմ: Եկել եմ մի աստիճանի և հոգեվիճակի, որ ինձ համար ամենակարևորը, որ կարողանամ իմ ուժերն ու գիտելիքները օգտագործել ի բարօրություն մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի: Ընդամենը պաշտոն զբաղեցնելու կամ զբաղվածություն ապահովելու տարիքից դուրս եմ եկել»: