|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` տարածքային կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական թվային պլատֆորմ: Այն ստեղծելու գործում առաջնային է գույքահարկերի հաշվառման միասնական համակարգի ներդրումը, ինչի բացակայությունը խնդիրներ է առաջացնում անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքի հաշվառման, վճարումների ձևերի հավաքագրման տեսանկյունից:
Հաշվի առնելով դա` պատկան մարմիններին հանձնարարվեց կառավարություն ներկայացնել տեղական էլեկտրոնային կառավարման միասնական պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ ծրագրի միջոցառումների և ժամանակացույցի նախագիծ, ինչպես նաև դրա կիրառման վերաբերյալ օրենսդրական նախագիծը ներկայացնել կառավարության աշխատակազմին: