|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիան ողջունում է Ղրիմի հարցերով բանակցային հարթակ ստեղծելու՝ Ուկրաինայի նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո:
«Մենք կշարունակենք ամրապնդել մեր հարաբերությունները, հատկապես՝ ռազմական համագործակցության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Մենք ողջունում ենք Ղրիմի պլատֆորմը ստեղծելու նախաձեռնությունը»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում:
Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին «Ղրիմի պլատֆորմ» ձևաչափի ստեղծման մասին`Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուն և թերակղզու բնակիչների իրավունքները պաշտպանելուն ուղղված միջազգային ջանքերը համակարգելու նպատակով. ըստ Կիևի՝ թերակղզու բնակիչները հետապնդման են ենթարկվում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հայտարարել է, որ այս նախաձեռնությունը քննարկել է Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Թուրքիայի և այլ գործընկերների ներկայացուցիչների հետ, և պնդում է, որ «նրանցից շատերը պատրաստ են անդամակցել և ակտիվորեն մասնակցել դրան»: