Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտագաղթի հաղթահարման ՀՅԴ ծրագրի շուրջ հնչող մտավախություններին, թե կհամագործակցե՞ն արդյոք իշխանությունները այս ծրագրի շուրջ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր պատասխանեց, որ եթե քաղաքական ուժերը, հասարակությունը, քաղաքացիական հասարակությունը այս խնդիրների շուրջ համախմբվեն, իշխանությունները ստիպված կլինեն անել այն, ինչ այդ համախմբումը կպահանջի:
Նա նշեց նաեւ, որ իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն էլ են շատ լավ հասկանում, որ եթե իրենց վարած քաղաքականությունն այսպես շարունակվի, երկիրը արյունաքամ կլինի: Արմեն Ռուստամյանը բերեց տնտեսական օրինակ, որ երբ շուկան նվազում է այնքան, որ տնտեսությունը չի կարողանում ինքն իրեն զարգացնել, դեֆոլտ է ապրում, ինչքան էլ որ ամուր քաղաքական կառուցվածք է եղել, բոլորը համերաշխ օգտվել են մեկ միասնական տաշտակից` օտարելով մյուսներին:
«Մյուսներին երբ օտարում ես, նրանք թողնում-գնում են, քո երկրի շուկան պակասում է, եւ քո արտադրությունն այդ դեպքում ոչ մի արժեք չունի, մանավանդ, երբ դրսի շուկա էլ չունես: Այսինքն` եթե դու ներսի շուկան ես պակասեցնում` դրսինը չունենալով, տնտեսության դեֆոլտը բերելու է բոլորի կործանման: Մենք այսօր այն սահմանագծին ենք հասել, որ իշխանությունները պետք է հասկանան` այսպես շարունակելը նշանակում է նաեւ ինքնաոչնչացման ուղիղ ճանապարհ բռնել»,- նշեց Արմեն Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցությանը` անցյալի դառը փորձը հաշվի առնելով, Արծվիկ Մինասյանը նշեց, որ բոլորին համագործակցության, քննարկումների հրավեր կարվի: Նա նշեց, որ ՀՅԴ ներկայացրած փաստաթուղթը չի կարող լինել քաղաքական մեկ խմբի կամ կուսակցության փաստաթուղթ, քաղաքական մենաշնորհ: Մինասյանն ասաց, որ սա ազգային միասնության պլատֆորմ է, որում կարող են ներառել ցանկացած խմբի, քաղաքական կուսակցության, հասարակության առաջարկներ: