Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի մահից դեռևս երեք տարի առաջ լրագրող Մեհմեդ Չեթինգյուլեչը ուշագրավ զրույց էր ունեցել նրա հետ, որը հետագայում վերածել էր գրքի՝ «Հրաժեշտի զրույցներ» վերնագրով:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտնի է դարձել, որ Էջևիթի մեծ հայրը՝ Մուսթաֆա Շուքուրը, ունեցել է քրդական ծագում: Դեռևս կենդանության օրոք լրագրողի հետ զրույցի ընթացքում Էջևիթը պատմել է, որ մեծ հոր քրդական արմատների մասին իմացել է նրա մահից տարիներ անց նրա գերեզմանին այցելելիս:
«Քասթամոնուի Դադայ շրջանը քրդաբնակ է եղել: Մորս կողմի արմատները ձգվում են մինչև օսմանական պալատ: Մեծ մորս ամուսինը եղել է Սաուդյան Արաբիայում սուրբ հողերը պահպանող պատասխանատու: Հիմա մենք ովքե՞ր ենք՝ քո՞ւրդ, թե՞ թուրք: Երկու ազգերն այնքան են միաձուլվել, որ անհնար է նրանց միջև խտրականություն դնել: Նման խտրականությունը ոչ մեկին և ոչ մի երկրի օգուտ չի բերի»,- զրույցների մեկը ենթացքում ասել է նա:
Նշենք, որ Բյուլենթ Էջևիթը մահացել է 2006 թվականին 81 տարեկան հասակում: