Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ԶՈւ-ի՝ Սիրիայի Աֆրին քաղաքում սկսած ռազմական գործողությունների 10-րդ օրն է:
Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը տեղեկություններ է հաղորդել գործողությունների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների մասին: Համաձայն դրանցք զոհերի թվում կան նաև հայեր:
«Ակօս»-ը, Bianet-ին հղումով, հայտնում է, որ «Ձիթենու ճյուղ» շարժման շրջանակներում մահացել է 42 հոգիի, այդ թվում` 12 երեխա և կին: Ըստ հայտարարության՝ զոհվածներն ազգությամբ քուրդ են, արաբ և հայ:
Զոհերի մասին իր հերթին հայտարարել է տարածքում լրատվական գործունեություն իրականացնող The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նրա խոսքով՝ Աֆրինի հիվանդանոցի տնօրեն Ռաուան Փոլաթը հայտնել է, որ հունվարի 21-ից 26-ը հիվանդանոց բերված խաղաղ բնակիչներից 34-ը, այդ թվում` 10-ը երեխա, 7-ը՝ կին, մահացել են: