կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 10:27
Քաղաքական

Հակասական տեղեկություններ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից. «Հրապարակ»

Հակասական տեղեկություններ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու։

Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին ետին պլան մղելով։

Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տեւել։

Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել եւ ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: