|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ցուցադրում է Իսպանիայի Լետիցիա թագուհու և նրա սկեսրոջ՝ նախկին թագուհի Սոֆյայի միջև հարաբերությունների լարվածությունը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք հանրության ներկայությամբ միմյանց հրում:
Նախկին թագուհին ձեռքերը դնում իր երկու թոռնուհիների՝ արքայադուստրեր Լեոնորի ու Սոֆյայի ուսերին ու կեցվածք ընդունում նրանց հետ լուսանկարվելու համար, իսկ հարսն այդ ընթացքում սկսում է շրջել՝ նրանց խանգարելու համար: Այդ պահին միջամտում է Իսպանիայի թագավոր Ֆելիպեն՝ կնոջն ինչ-որ բան ասելով: Տեսախցիկները ֆիքսել են թագավորի հոր զարմացած հայացքը տհաճ միջադեպի ընթացքում: