կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-17 14:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե երկրի առաջին դեմքն է մուրճով քայլում երկրով մեկ՝ մենք իրար ատելու ենք, իրար տփելու ենք․ Քոչարյան

Պատերազմում՝ պարտություն, տնտեսական ճգնաժամ՝ մի շարք անհեթեթ որոշումների պատճառով և ներքաղաքական ճգնաժամ՝ հանրությանը սև ու սպիտակի բաժանելով՝ ըստ Yerkir.am-ի այս երեք ոլորտներում ճգնաժամով բնորոշեց Հայաստանի այսօրվա վիճակը  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  Վարդենիսի ընտրողների հետ հանդիպմանը։

Տնտեսական ոլորտում, նրա խոսքով, չկա ծրագիր, չկա ռեսուրս, գործարարները չեն հասկանում, թե դեպի ուր է գնում երկիրը։

«Ուղղակի ունենք մենք այսօր «0» օտարերկրյա ներդրում Հայաստանում․ սա բերում է աշխատատեղերի նվազմանը և գործազրկության աճին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, խոսում ենք պատերազմում պարտվելու մասին, չգիտեի՞նք, որ պատերազմը սկսվելու է։

«Բա որ 5 ԱՎԾ պետ փոխենք 3 տարվա ընթացքում՝ ուզում եք հետախուզությո՞ւն ունենալ, ԳՇ պետի 4 փոփոխություն 3 տարում՝ դուք ուզում եք նորմալ վիճակում բանա՞կ ունենալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ եթե երկրի առաջին դեմքը մուրճով է քայլում երկրով մեկ, ինչ ենք ուզում՝ մենք իրար ատելու ենք, իրար տփելու ենք, իրար հայհոյելու ենք։

Այս երեք հարցերի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը ինքն է՝ փաստեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․