Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ. Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 2017 թվականի տարեկան հաշվետվությանը ծանոթանալուց հետո տնօրեն Դավիթ Թերզյանին ասաց նախարար Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ Կապելլայի թվային ցուցանիշներն այսպիսին են` 2017-ին պետության տրամադրած սուբսիդիան կազմել է 166 միլիոն 812 հազար դրամ: Նախատեսված 5 միլիոն 848 հազար դրամ հասույթի դիմաց մուտքագրվել է 5 միլիոն 94 հազար դրամ: Մշակութային ծառայություններից փաստացի եկամուտը 2017 թվականի կանխատեսման համեմատ պակաս է 12.9 տոկոսով, 2016-ի համեմատ աճել է 13.2 տոկոսով:
Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային կապելլան 2017-ին ունեցել է 13 համերգ, 11 370 հանդիսատես: Ըստ նախարարի` քիչ է:
«Տվյալ դեպքում որակի մասին խոսք չկա: Կապելլան՝ իր ղեկավարով հանդերձ, բացառիկ երևույթ է ու ազգային արժեք: Խնդիրն այդ արժեքը ճիշտ ներկայացնելն է: Մտածեք նաև երգչախմբի՝ ընդունված ձևաչափից դուրս համերգային ծրագրերի, դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ ներկայացնելու շուրջ: Ռուսաստանում, հարևան Վրաստանում Կապելլայի համերգները կազմակերպելու շուրջ բանակցություններ սկսեք »,- Թերզյանին առաջարկել է նախարարը: